10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել օդային հարվածները սիրիական չափավոր ընդդիմության ուղղությամբ և կենտրոնանալ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա, գրում է  Ermenihaber.am-ը:

«Լարվածությունը մեծացնող այդ ռազմական գործողությունները ծայրահեղականներին ավելի բորբոքելուց բացի ոչ մի այլ նպատակի չեն ծառայելու ասված է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարությունում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն էլ, խոսելով Ռուսաստանի վերոնշյալ գործողությունների մասին, ասել է, որ Ռուսաստանը ԻՊ-ի փոխարեն թիրախ է ընտրել Սիրիայի ընդդիմությանը, ինչը խորը անհանգստություն է առաջացնում:

Նա, ելույթով հանդես գալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում, ասել էր, որ Բաշար Ասադի վարչակազմի պայմաններում սիրիական ճգնաժամը չի կարող կարգավորվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ