08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեդալս մեդալիդ վնաս չի. նախարարն ու մարզպետը խրախուսեցին միմյանց

Դեկտեմբերի 7-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին է հանձնել դեռ հոկտեմբերին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ վեջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալը: Մարզպետն էլ իր հերթին “տակ չի մնացել”: Մեկի փոխարեն երկու անգամ խրախուսել է նախարարին:

Մարզի համայնքներին եւ տնտեսություններին ցուցաբերած աջակցության, գյուղատնտեսության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների Սուրիկ Խաչատրյանը գյուղնախարարին  պարգեւատրել է “Ակսել Բակունց” ոսկե հուշամեդալով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն արժանացել է նաեւ Գորիսի պատվավոր քաղաքացու պարտավորեցնող կոչմանը: Թերեւս նշենք, որ համայնքի պատվավոր անդամ կոչում տրվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, սակայն մարզպետը միանձնյա որոշում էր կայացրել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ