PKK-ն հայկական պետություն է ցանկանում հիմնել. թուրք նախարարի սկանդալային հայտարարությունը
Թուրքիայի ջրային և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն, թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսելով Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին, աննախադեեպ հայտարարություն է արել, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Milliyet» թերթի ինտերնետային կայքում տեղ գտած լուրի համաձայն՝ առաջ քաշելով այն վարկածը, թե PKK-ն (Քրդական բանվորական կուսակցությունը – ՔԲԿ) ծառայում է 2 հիմնական նպատակի, Էրօղլուն մասնավորապես ասել է.
«Նրանց երազանքն է ինչ-որ կերպ դատարկել հայկական լոբիի ակտիվ գործունեության տարածքները, տեղացիներին ստիպել գաղթել և ապագայում այնտեղ ստեղծել հայկական պետություն: Ինպես նաև՝ յուրացնել «խոստացված երկիրը», ասինքն՝ Նեղոսից մինչև Եփրատ ընկած տարածքները»:
Թուրք նախարարը կարծիք է հայտնել, որ քուրդը քրդին, մուսուլմանը՝ մուսուլմանին սպանում է արտաքին հրահրիչների դրդմամբ: Նա հայտարարել է, որ Թուրքիան աշխարհի ամենամարտավարական դիրքում է գտնվում, ուստի մի շարք երկրներ աչք են դրել այդ տարածքների վրա:
Աղբյուր` Ermenihaber.am