Գերմանիայում անտեսել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցած Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ժողովի ժամանակ կազմակերպիչները անտեսել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի` ժողովի ժամանակ 12 երկրների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշների կողքին չի եղել Թուրքիայի պետական դրոշը, իսկԱդրբեջանի դրոշը թեև եղել է, բայց դրոշի ստորին մասը, որտեղ պատկերված է կիսալուսինը, հանգույց է գցված եղել:
Թուրքական աղբյուրը նման քայլը, որակում է որպես քրդերի կողմից անհարգալից վերաբերմունք Թուրքիայի համար եղբայրական պետություն հանդիսացող Ադրբեջանի նկատմամբ:
Իսկ Թուրքիայի պետական դրոշի բացակայությունը վերաբերյալ «Sabah»-ը գրում է, որ Թուրքիայի մեջլիսում 80 պատգամավոր ունեցող կուսակցության լիդերի՝ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությամբ ժողովում թուրքական դրոշի բացակայությունը սկանդալ է առաջացրել երկրում:
Վերոնշյալի վերևաբերյալ «Twitter» միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական ՄուստաֆաՎարանքը, որտեղ նա մասնավորապես ասել է. «Թուրքական դրոշը ոչնչացնողները չեն բավարարվում ու Ադրբեջանի դրոշի կիսալուսինն էլ հանգույցով են կապում»:
Աղբյուր` Ermenihaber.am