03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական ֆիլմերը Ադրբեջանում. Իրավունք

Ադրբեջանական քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն պատրաստվում է Ադրբեջանում, այսպես ասած, “հայկական” ֆիլմերի փառատոն անցկացնել: Նրա ծրագրերի մեջ է մտնում Գեորգի Վանյանից ֆիլմեր ստանալը: Հատկանշական է այն, որ Ալիզադեն Հայաստանում իրաքցի քրդի կողմից նկարահանված ֆիլմ ունի, որը եւս պատրաստվում է հանձնել հասարակության դատին: Այս ամենի վերաբերյալ “Իրավունքը” փորձել է մեկնաբանություն ստանալ քաղաքագետ Արմեն Աղայանից, որը նկատել է. “Գրանտ միայն Վանյանը չի ստանում, Ադրբեջանում եւս ինչ-որ մեկը կա: Ուզում են, թող ցույց տան, ի՞նչ անեմ: Վստահ չեմ, որ ցույց կտան, կարծում եմ, այնտեղ եւս բացասական տրամադրված հատված կլինի, որը կխափանի դա: Ամեն դեպքում, կարծում եմ, որ դա նույն ծրագրի մյուս կողմն է: Հավանաբար նրանք փողի նույն աղբյուրներից են սնվում: Էական որեւէ բան չկա: Քաղաքական ազդեցություն այն չի ունենա”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ