26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաղատները տեղափոխվում են

Խաղատները տեղափոխվում են Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, Մեղրի եւ Զվարթնոց օդանավակայանի տարածք: ՛՛Շահումով խաղերի և խաղատների մասին՛՛ օրենքում և կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2010 թ.-ի ապրիլի 27-ի օրենքը չեղյալ ճանաչելու մասին օրենսդրական փաթեթն ամբողջությամբ դեկտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կոմղից:

Օրենսդրական փաթեթի համաձայն 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության սահմանված հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում, ինչպես նաև Երևանի ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի և ՛՛Երևան՛՛ ազատ տնտեսական գոտու՛՛ տարածքներում:

Օրենսդրական փաթեթի համաձայն՝ խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել  նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` կառավարության կողմից սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, նախագծերը ներկայացնելիս նշել էր, որ հիշյալ վայրերում թույլատրվել է գործունեություն սկսել 2013թ.-ից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ