29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում շահագործում են սիրիացի փախստական երեխաներին

Թուրքիայում սիրիացի փախստականների անչապահաս երեխաներին աշխատեցնում են գրանցում չունեցող կարի արհեստանոցներում:

Թուրքական «haber.sol» լրատվական կայքը, հղում անելով, կանադական «CBC News»-ին, հայտնում է, որ թաքնված տեսախցիկների միջոցով հնարավոր է եղել ֆիքսել են, թե ինչպես այդ արհեստանոցներում երեխաները աշխատում, գրում է Ermenihaber.am-ը:

Սիրիացի ներգաղթյալ երեխաներից մեկը՝ 10-ամյա Հուսեյն Օմերը, աշխատում է օրական 12 ժամ, իսկ շաբաթական՝ 6 օր: Երեխան գրել  և կարդալ չի կարողանում:

Ըստ «CBC News»-ի տրամադրած տեղեկատվության՝ Հուսեյնը ամսական աշխատավարձը կազմում է 300 թուրքական լիրա (շուրջ 47.500 դրամ):

Նշվում է, որ Հուսեյնի ճակատագրին են արժանանում բազմաթիվ սիրիացի երեխաներ: Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ սիրիացի փախստականները ապրուստի ավելի բարվոք պայմաններ գտնելու հույսով մեկնում են նաև Եվրոպա՝  վտանգելով իրենց:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ