16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Քրդերի հարձակումից Բինգյոլում վիրավորվել է 3 ոստիկան, 1 քաղաքացիական անձ

Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն)-Էլազըղ (Խարբերդ) մայրուղու վրա, նախօրեի երեկոյան բախում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրքական ոստիկանական ուժերի միջև, ինչի հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան  և մեկ քաղաքացիական անձ, գրում է Ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնում է թուրքական «hurriyet» պարբերականի կայքը, երբ քուրդ զինյալները փակել էին վերոհիշյալ մայրուղին, այդժամ այնտեղ ժամանել էին թուրքական ոստիկանության հատուկ ջոկատայինները զրահապատ մեքենայով:

Նշվում է, որ երբ PKK-ի գրոհայինները ականանետով կրակ են բացել մեքենայի ուղղությամբ, ոստիկաններից երեքը վիրավորվել են: Վիրավորվել է նաև շարքային մեկ քաղաքացի, որը իր ավտոմեքենայով այդ ժամանակ երթևեկում էր մայրուղիով:

Թուրք ուժայինների պատասխան կրակից հետո քուրդ զինյալները փախուստի են դիմել: Այժմ նրանց հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, թուրքական ստորաբաժանումները մայրուղին Բինգյոլի կողմից փակ են պահում:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ