22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հուսով ենք` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մինչեւ տարեվերջ կհանդիպեն. Ուորլիք

Ընթացիկ տարում հաջողվել է առաջընթաց գրանցել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններում ու նվազեցնել լարվածությունը շփման գծում։ Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական Trend գործակալության հետ հարցազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհամբերությամբ են սպասում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որոնց ընթացքում նախապատրաստվելու է երկու նախագահների հանդիպումը։

«Մենք հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ։ Համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ այդ հարցը կքննարկեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումները»,-ասել է Ուորլիքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ