Ֆուտբոլիստն ինքնասպան է եղել հենց մարզադաշտում
Քանզաս Սիթիում ամերիկացի 25-ամյա ֆուտբոլիստ Ջովան Բելչերը կրակել է ընկերուհու` Կասանդրա Միշել Փերքինսի վրա վերջինիս տանը, իսկ այնուհետեւ ինքնասպան է եղել մարզադաշտում` իր թիմի մարզումների ժամանակ:
Մարզիկներն անմիջապես ոստիկանություն են կանչել, հենց որ Ջովանը ձեռքն է վերցրել ատրճանակը: Մինչ ինքնասպան լինելը մարզիկը շնորհակալություն է հայտնել “Kansas City” ակումբի տնօրենին եւ գլխավոր մենեջերին այն ամենի համար, ինչի նրանք արել են, որից հետո նա ինքնասպան է եղել` կրակելով սեփական գլխին:
Բելչերը եւ Կասանդրան պաշտոնապես ամուսնացած չեն: 2 ամիս առաջ նրանք դուստր ունեցան: Հոր եւ մոր մահվան հետեւանքով երեխան որբ մնաց: