Ուշագրավ բացահայտում Վահանի մասին
«Վահան Մարտիրոսյանին ներդրել է ԱԱԾ-ն: Ես այդպես եմ կարծում»,- կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը երեկ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Այսօր նա Բաքվում ասուլիս է տվել :
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր սահմանը հատել Վահան Մարտիրոսյանը, Արամ Կարապետյանը այս հարցում ևս հստակ դիրքորոշում ունի.
«Եթե երկրի ազգային անվտանգության ծառայությունը ներդրում չի կատարել, այսինքն` մարդուն չի ներդրել Ադրբեջան, ուրեմն այդ պարագայում բոլոր կառույցներն էլ թերացել են»:
Մեր դիտարկմանը, թե գուցե Ադրբեջանը ճնշում է գործադրել Մարտիրոսյանի վրա և ստիպել նրան վարկաբեկել հայոց բանակը Կարապետյանը արձագանքեց. «Հենց ինքն էլ ասել է, դեմքին նայում ես՝ երևում է: Նրա նպատակը վերջում ինչ-որ երրորդ երկիր տեղափոխվելն է»,-մանրամասնեց Կարապետյանը և հավելեց, որ իր ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ Մարտիրոսյանը Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակում է:
«Ինչո՞ւ եմ ես վստահ, որ նրան ԱԱԾ-ն է ներդրել, որովհետև նա միանգամից սկսեց խոսել բանակից, հանգիստ թողեց, գնաց ու սկսեց խոսել զինուժից: Հայաստանի ընդդիմադիները միշտ հսկողության տակ են, բոլորս լավ գիտենք, բոլորի հեռախոսները լսվում են »,-ընդգծեց Կարապետյանը: