20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրդեհներ՝ Արմավիրում, Կոտայքում և Երևանում

 

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի «Փարոսի» անտառում այրվել են 3 հա ծառեր և բուսածածկույթ, Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի թիվ 168 հողակտորի մոտակայքում` 3000 քմ, Սեբաստիա փողոցի թիվ 32/2 շենքի մոտակայքում` 4000 քմ, Ջրվեժի ամառանոցների մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում` 3000 քմ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 5-րդ փողոցում` 100 քմ, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 1 շենքի մոտակայքում` 600 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ