04 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուբիկ Հակոբյանը հեռացավ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դուրս է գալիս կուսակցությունից և հրաժարվում ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է սոցցանցում:

«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»։

Հիշեցնենք, հրապարակային տարաձայնություններն այս խմբակցությունում ի հայտ եկան այն բանից հետո, երբ Ռուբիկ Հակոբյանը Սահմանադրության նոր նախագծի շուրջ հանդիպում ունեցավ նախագահ Սարգսյանի հետ:

Փաստորեն ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում պաշտոնապես մնաց երեք պատագամավոր՝ Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ով ի դեպ, նախորդ երկուսի քաղաքական ընդդիմադիր պատկանելիությունը հարցականի տակ է դրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ