22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Թուրքմենստանի ժամանակագրությունը” հրաժարվել է Անդրանիկ Նիկողոսյանի պատվոգրից

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ԱՊՀ երկրների երիտասարդական միության ղեկավար խորհուրդը տարեվերջին պատվոգրեր է շնորհել ԱՊՀ անդամ յուրաքանչյուր երկրի 5-ական էլեկտրոնային լրատվամիջոցի “անկախ լրագրության զարգացման համար”:

Այդ պատվոգրի արժանացել է նաեւ “Թուրքմենստանի ժամանակագրություն” կայքը: Ըստ  Henaran.am-ին ուղարկված կայքի ղեկավարության նամակի,  “միության կառավարման  խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել է, որ կազմակերպությունում ուշիուշով հետեւում են ԱՊՀ բոլոր երկրներում տիրող իրադրություններին, եւ ինտերնետային լրատվական կայքերի դերը հետխորհրդային տարածաշրջանի ժողովրդավարական հանրության ստեղծման գործում”, ինչի համար էլ պատվոգրերի արժանացել են այդ լրատվամիջոցները:

Թուրքմենական էլեկտրոնային ԶԼՄ-ների շարքում է “Թուրքմենստան. ոսկե դար” պետական կայքը: “Թե ինչ ուղիներով է այս կայքը նպաստում անկախ լրագրության զարգացմանը, ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհուրդը չի մեկնաբանում”,-ասված է “Թուրքմենստանի ժամանակագրություն” կայքի տարածած հաղորդագրությունում:

Այդ իսկ պատճառով վերջիներս հրաժարվում են ԱՊՀ երկրների երիտասարդական միության պատվոգրից: “Խմբագրությունը շնորհակալ է որ մեր արժանիքների համար ուշադրության կենտրոնում ենք եղել եւ պատվոգիր է շնորհվել մեզ, բայց  հնարավոր չենք համարում այն ընդունել”,-հայտարարել է “Թուրքմենստանի ժամանակագրություն”-ը:

Հիշեցնենք, որ հայկական էլեկտրոնային  լրատվական կայքերից պարգեւի են արժանացել Panorama.am-ը, Tert.am-ը, Yerkir.am-ը, A1plus.am-ը, Panarmenian.net-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ