09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԷՑ-ը վաճառքի հանվեց

Այսօր Կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված էր  Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն օտարելու մասին հարցը:

Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը օտարվում են  «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»  ընկերությանը: Նշենք, որ ՀԷՑ-ը պատկանում է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի» ընկերությանը:

Հարցը կառավարության ղեկավարին ներկայացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Միևնույն ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության ղեկավարին խնդրեց, որպեսզի երեք օր ժամանակ տա խմբագրական աշխատանքներ կատարելու համար, որը բավարարվեց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ