Մթերքներ, որոնք օգտակար են բարձր ճնշման դեպքում
- Յուղազրկված կաթնաշոռը ամրացնում է սիրտը, լայնացնում անոթները, հանդիսանում կալիումի, կալցիումի, մագնեզիումի աղբյուր: Օրական հարկավոր է ուտել 100 գրամից ոչ քիչ կաթնաշոռ:
2. Բուլղարական կարմիր պղպեղը պարունակում է ռեկորդային քանակությամբ C վիտամին: Բարձր ճնշում ունեցողները պետք է այն ուտեն ամեն հնարավոր դեպքում: Օրական երկու թարմ պղպեղը լրացնում է C վիտամինի ամբողջ պահանջը:
3. Սաղմոնը հանդիսանում է օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր: Այն լավ է օգտագործել շաբաթը երեք անգամ 100-150 գրամ:
4. Ճնշում ունեցողները վարսակի շիլա պետք է ուտեն ամեն առավոտ: Այն պարունակում է բջջանյութ:
5. Դդմի սերմերը լրացնում են ցինկի պակասը և ազատում կաթվածից: Բավարար է օրական ուտել 20 գրամ:
6. Կակաոն բարելավում է անոթների վիճակը: Շաբաթական 1-2 բաժակը բավական է:
7. Ճարպազրկված կաթը պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, վիտամիններ: Օրական կարելի է խմել մինչև երեք բաժակ:
8. Դառը շոկոլադը ամրացնում է սրտամկանը: Այն պարունակում է հակաօքսիդիչներ և ընդունակ է ճնշումը իջեցնելու 5-10 միլիմետր: Սակայն այն չի կարելի շատ ուտել:
9. Նուշը իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն պարունակում է կալիում, մագնեզիում, վիտամին E:
10. Կանոնավոր օգտագործման դեպքում կանաչ թեյը լուծում է խոլեստերինային խցանումները և դանդաղեցնում օրգանիզմի ծերացումը:
Nuga Best – Armenia–ի ֆեյսբուքյան էջից