03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը վերադարձավ Հայաստան

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ

Բակո Սահակյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում անասնաբուծական տոհմային կայան, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: ՀՀ եւ ԼՂՀ նախագահներն այնուհետ այցելել են Մարտակերտ շրջկենտրոնի հիմնանորոգված հիվանդանոց, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանն այսօր եղել են նաեւ Մաղավուզի քարածխի հանքավայրում, որտեղ նրանց ներկայացրել են քարածխի արդյունահանման ուղղությամբ նախատեսվող եւ ընթացիկ աշխատանքները: Հայաստանի եւ Արցախի նախագահները մասնակցել են նաեւ 5.9 ՄգՎտ հզորությամբ “Թրղի-2” ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Երեւան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ