06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիևի հրաժարականն արդեն օրակարգում է

Կիրակի օրը “Մուսաֆաթ” կուսակցության գրասենյակում կայացել է ընդդիմադիր ‘Հասարակական պալատ’ շարժման առաջին նիստը: Նիստի ժամանակ ընտրվել է շարժման համակարգող խորհրդի նոր կազմը:  Այս մասին է հաղորդում “Turan” լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` նիստը ղեկավարող Իսա Համբարը “Հասարակական պալատի” անցած տարվա ձեռքբերումները հաջող է որակել: Ինչ վերաբերում է 2012 թ. առաջնահերթություններին, առաջիկա տարվա առանցքային հարցը, ըստ նրա, նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականի հարցն է:

“Բանն այն է, որ վերջինս չի ցանկանում երկխոսություն սկսել հասարակության հետ”,- ասել է նա:

Համբարը, միևնույն ժամանակ նշել է, որ 2011-ի ընթացքում ընդդիմադիր “Հասարակական պալատը” մի քանի անգամ առաջարկել է երկխոսություն սկսել իշխանությունների հետ. “Մենք առաջարկել ենք իշխանություններին երկխոսություն, ներկայացրել ենք սահուն անցում դեպի ժողովրդավարության ճանապարհային քարտեզը, սակայն իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել: Միգուցե պետք է այս ռեժիմի հետ խոսել բարդ լեզվով, որը հասկանալի է իշխանություններին”,- նշել  է  Համբարը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ