Ինքնասպանության փորձ կատարած՝ կառավարության աշխատակիցը գիտակցության է եկել
Կառավարությունից սեպտեմբերի 7-ին վաղ առավոտյան գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն գիտակցության է եկել: Այս Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել ֆինանսական խնդիրների պատճառով: Ինքնասպանության փորձ անելուց առաջ նա գրություն էր թողել, որտեղ նշել էր, որ իր պարտքերի պատճառով հատուցում է սեփական կյանքով:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: