23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ծեր կնոջն ստիպել են բանկ կողոպտել

Արկանզասում հանցագործը փորձել է տարեց կնոջն ստիպել բանկ կողոպտել: Այս մասին հայտնել է “Associated Press”-ը:

Չարագործը 73-ամյա Բեթի Դեւիսի ոտքին է ամրացրել ինչ-որ առակա` ասելով, թե դա պայթուցիկ է, եւ ստիպել է գնալ բանկ: Հանցագործը ցանկացել է, որ կինը իր սեփական հաշվից գումար հանի:

Դեւիսը ժամանել է բանկ եւ պատմել բանկի աշխատակիցներին իր վրա տեղադրված սարքի մասին: Բոլորը, բացի նրանից, լքել են շինությունը: Ոստիկանության հատուկ աշխատակիցները կնոջ ոտքի վրայից հանել են սարքը: Առայժմ չի ճշտվել` արդյոք դա պայթուցիկ է եղել, թե ոչ:

Դեւիսը պատմել է, որ չարագործը նաեւ իր ամուսնուն է գերի վերցրել: Ոստիկանները վերջինիս գտել են կապած իր տան մեջ:

Հանցագործի որոնումները դեռեւս շարունակվում են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ