Ինչպես է քաղցրավենիքն ազդում մաշկի վրա
Հայտնի է, որ պարզ ածխաջրերի` հատկապես քաղցրավենիքի չարաշահումը կարող է հանգեցնել շաքարախտի և ճարպակալման: Իսկ վերջերս գիտնականները հայտնել են դրանց ևս մեկ բացասական ազդեցության` մաշկի ժամանակից շուտ ծերացման մասին:
Շաքարի ավելցուկը փոխազդում է կոլագենի հետ, ինչը պատասխանատու է մաշկի երիտասարդության և ձգվածության համար: Արդյունքում խախտվում է կոլագենի կառուցվածքը, իսկ երբեմն նույնիսկ այն քայքայվում է: Դրա հետևանքով մաշկը դառնում է պակաս առաձգական և ժամանակից շուտ առաջանում են կնճիռներ:
Քաղցրի մեծ քանակությունը նաև առաջացնում է օրգանիզմի ջրազրկում, աղիներում նեխման պրոցեսներ և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:
Խորհուրդ է տրվում քաղցրավենիքը մասամբ փոխարինել թարմ մրգերով, բանջարեղենով և ընկույզով: