“Եվրատեսիլ-2012”-ին զուգահեռ` գեյ-շքերթ Բաքվում
Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթի անցկացման օրերին` մայիսի 22-26-ին, 4 օր շարունակ համասեռամոլների շքերթներ կկազմակերպեն:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` դրանով համասեռամոլները ցանկանում են իրենց “մշակույթը” գրանցել Ադրբեջանում` դարձնելով այն “Եվրատեսիլ-2012”-ի խորհրդանիշ: Ադրբեջանը, ցուց տալու համար, որ “հանդուրժող եւ մարդու իրավունքները հարգող” երկիր է, որոշել է, ամենայն հավանականությամբ, չխոչընդոտել գեյ-շքերթի անցկացմանը:
Նշենք, որ “Եվրատեսիլ”-ին զուգահեռ նմանատիպ գեյ-շքերթ 2005-ին արգելվել է անցկացնել Մոսկվայում: