02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սահակաշվիլին իրեն Դավիթ թագավորի հետ է համեմատել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ներկա գտնվելով Գորիում հիվանդանոցի բացման արարողությանը, մի շարք անկեղծ եւ բավականին ոչ համեստ մտքեր է արտահայտել: Մասնավորապես, գնահատական տալով Վրաստանի զարգացմանը` նա նշել է, որ շուրջ 10 դար դեռեւս  նման հաջողություն չի գրանցվել: Վրաստանի նախագահի խոսքով` այժմ երկիրը գտնվում է զարգացման այն նույն փուլում, ինչ վրաց Դավիդ Շինարար թագավորի օրոք էր: Սահակաշվիլիի խոսքով` վերջին երկու տարում Վրաստանում աննախադեպ շինարարություն է ընթացել: “Ռուսաստանը “խելքը կորցրել է” այն փաստից, որ Վրաստանը շարունակեց զարգանալ օգոստոսյան  պատերազմից հետո: Եվ չնայած Ռուսաստանը մեզ պաշտոնապես փլուզված  համարեց, մենք կարողացանք ոտքի կանգնել”,-հայտարարել է Վրաստանի նախագահը: Միխայիլ Սահակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր երկիրն այժմ օրինակ է ծառայում այն բոլոր ժողովուրդների համար, ովքեր պայքարում են ազատության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ