Ականջները սովոր է կրակոցի.փոքրիկ հերոսները/ֆոտոշարք/
Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի բոլոր բնակիչներն են հերոսներ: Քանի որ ապրելը մշտական կրակահերթերի տակ միայն հերոսներին է հատուկ: Չորաթանցի փոքրիկները չեն վախենում կրակոցի ձայնից: Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է գյուղի մանկապարտեզին, որտեղ պայքարի ունակ ու հոգով պատրաստ փոքրիկներ են դաստիարակվում:
Մինչ անցած տարի մանկապարտեզը գտնվում էր բավականին անմխիթար վիճակում:Անգամ նորմալ սանհանգույց չկար: Փոքրիկները գաղափար չունեյին ճոճանակների և զվարճալի խաղերի մասին:
Henaran.am-ի թղթակիցը օրերս Չորաթանում էր: Մեր հարցմանը մասնակցած փոքրիկների մեծ մասը պատրաստվում է զինվոր դառնալ ու դեռ մանկուց նրանց էության մեջ ձևավորվում է հերոսը:
Ավստրալիայի հայ Ավետարանչական ընկերության կողմից նախաձեռնած դրամահավաքը աննախադեպ ուրախալի փաստ էր գյուղի համար: Տրամադրված գումարով կառուցվեց մանկապարտեզին կից խաղահրապարակ:
Խաղահրապարակը կրկին անգամ առանձնանում է իր հայրենասիրական պատումով:
Մանրամասները՝ ֆոտոշարքում: