20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես երեխային սովորեցնել չընդհատել մեծերին. հասարակ միջոց

Թերեւս շատերին ծանոթ իրավիճակ է` զրուցում եք ընկերուհու հետ, կարեւոր բան քննարկում, իսկ ձեր երեխան ամեն վայրկյան քաշում է ձեր թեւից եւ ընդհատում խոսակցությունը:

Zabuka.com-ը ներկայացնում է պարզ ու հրաշալի տարբերակ` երեխաներին սովորեցնելու չընդհատել մեծերին: Ներկայացնում ենք մի կնոջ պատմություն:

Ընկերուհուս տանը թեյ էինք խմում, երբ նրա 3 տարեկան որդին վազելով եկավ եւ ցանկացավ ինչ-որ բան ասել: Փոխանակ ընդհատի մորը` երեխան ձեռքը դրեց մոր ձեռքին ու սկսեց սպասել: Մայրը նույնպես ձեռքը դրեց որդու ձեռքին եւ շարունակեց խոսել: Երբ նա ավարտեց միտքը, շրջվեց դեպի երեխան: Ես հիացած էի: Այդքան պարզ, այդքան քնքուշ:

Ես եկա տուն եւ բացատրեցի երեխաներիս, որ երբ մենք ինչ-որ մեկի հետ զրուցում ենք, ընդհատելու փոխարեն նրանք պետք է պարզապես գան ու ձեռքը դնեն մեր ձեռքի վրա: Որոշ ժամանակ անց երեխաներս սովորեցին այդպես վարվել: Եւ հիմա ձեր երեխաներին կոպտելու փոխարեն պարզապես սովորեցրեք ձեռքը դնել ձեռքին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ