05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում:

Լոնդոնի դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների և ժողովրդի ինքնորոշման հարգումը առաջնային նշանակություն ունեն:

Ազատությունը և այդ իրավունքների հարգումը արդի աշխարհի բարձրագույն արժեքներն են:  Մենք վստահ ենք, որ մարդու հիմնական իրավունքների իրականացման արգելակման ցանկացած փորձ պետք է դիտարկվի քաղաքական պատեհապաշտությունից անկախ և արժանանա համաշխարհային հանրության միանշանակ և կոշտ գնահատականին:

Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի և մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա` այդ իրողությունների ընդունման և մարդու իրավունքների հարգման առումով:

Henaran.am-ին փոխանցում են ԼՂՀ ԱԳՆ-ից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ