19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ագիլերան անճանաչելիության աստիճանի նիհարել է /ֆոտո/

Ագիլերա1ԱգիլերաՀայտնի փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերան, ով մինչեւ վերջերս հայտարարում էր, թե որքան է իրեն դուր գալիս գեր լինելը, անսպասելիորեն նիհարել է անճանաչելիության աստիճան: Դեռ բոլորովին վերջերս նա հանրության մեջ հայտնվել էր կարճ մանուշակագույնն զգեստով եւ նույնիսկ անկաշկանդ կերպով ոտքը բարձրացրել տեսախցիկների առջեւ:

Եվ հանկարծ` սենսացիա. Քրիստինան կտրուկ նիհարել է: Նման լուրերի առիթ է  դարձել գովազդային պաստառը, որում նա չափազանց  նիհար է: Ագիլերան գովազդում է իր անվանական օծանելիքը, որի լոզունգն է “Քեզ թագուհի զգա” արտահայտությունը:

Երգչուհու երկրպագուներն արդեն շունչ են քաշել` մտածելով, որ Քրիստինան վերջապես խելքի է եկել, սակայն պարզվել է, որ Քրիստինան “նիհարել” է ֆոտոշոփի շնորհիվ: Հրաշքներ չեն լինում…

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ