15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս բարձրացնել սեքսուալության մակարդակը

Սեքսուալ լինելու ցանկությունը թաքնված է սերունդը շարունակելու բնազդի մեջ: Սակայն մարդը վաղուց հեռացել է բնազդներին կուրորեն հետեւելուց, եւ սեքսուալ, ցանկալի ու հմայիչ լինելու ցանկությունը միշտ չէ, որ սեռական շփման է հանգեցնում: Այդ պատճառով էլ նախ պարզենք` ի՞նչ է դա իրականում:

Սեքսուալությունը անհատի հիմնական հատկանիշներից է, ինչպիսին են բնավորությունը եւ խառնվածքը: Սակայն ի տարբերություն բնավորության` սեքսուալության մակարդակը կարելի է ինչպես բարձրացնել, այնպես էլ իջեցնել:

Սեքսուալության մակարդակի բարձրացմանը նպաստում է ադեկվատ ինքնագնահատականը: Այն կարելի է փոքր-ինչ ուռճացնել: Հարկավոր է հաճախ “երես տալ” եւ աննշան բաներով ուրախացնել ինքներդ ձեզ: Երբ ձեզ վստահ եւ ազատ եք զգում, ձեր սեքսուալության մակարդակը զգալիորեն բարձրանում է: Լսեք ինքներդ ձեզ եւ հետեւեք ձեր ցանկություններին:

Ապրեք հիմա: Փորձեք ամբողջությամբ խորանալ ներկա իրավիճակի մեջ` ապրել բոլոր զգացողություններն ու էմոցիաները: Հաճախակի հիշեք ձեր հաջողությունները եւ փորձեք նույն կերպ մոդելավորել ձեր ապագա հաղթանակները:  Սիրախաղ վարեք, խաղացեք, թեթեւորեն վերաբերվեք հաջողություններին եւ անհաջողություններին: Ձայնում, հայացքում եւ շարժումներում լարվածության բացակայությունը կբարձրացնեն ձեր վարկանիշը: Նման վարքին հեշտ վարժվելու համար կարելի է պարով զբաղվել:

Եվ, իհարկե, հետաքրքրվեք ձեզ դուր եկած օբյեկտով: Որպես կանոն, ավելի հմայիչ են երեւում նրանք, ովքեր  դրսեւորում են իրենց բայրացակամ դիրքորոշումը:

Սեքսուալ մարդու եզակի կերպար գոյություն չունի: Նա այնպիսին է , ինչպիսին եւ դուք, քանի որ բոլոր մարդիկ ինչ-որ մեկի համար սեքսուալ են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ