23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բնիկ ամերիկացիների իսկական “բնօրրանը” Ասիան է

ԱՄՆ-ի գիտնականները Հյուսիսային Ամերիկայի արմատական բնակիչների ԴՆԹ-ների նոր հետազոտություն են կատարել եւ պարզել, որ հնդկացիների նախնիները Ալթայի երկրամասից են եղել: Պատմաբանների խոսքով` Սիբիրի այս տարածքը կարելի է համարել քաղաքակրթության  “օրորոցը”, գրում է “The Daily Mail”-ը:

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների խոսքով` Ալթայի հին բնակիչների գեները մուտացիայի ենթարկվել 13-14 հազար տարի առաջ, երբ մարդիկ Եվրասիայից Ամերիկա են տեղափոխվել սառույցի վրայով: Շատ պատմաբաններ կարծում են, որ մոտավորապես այդ ժամանակ սիբիրյան ազգերը հատել են նեղուցը, որն այժմ անվանում են Բերինգի, եւ հասել են Հյուսիսային Ամերիկայի ափերին:

Պատմաբանները եւ կենսաբանները հարավային Սիբիրի հին բնակիչների  Y-քրոմոսոմներում  հայտնաբերել են  յուրօրինակ մուտացիաներ, որոնք բնորոշ են ինչպես բնիկ ամերիկացիների համար, այնպես էլ Ալթայի բնակիչների:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ