24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ը չի լքի

Գրիգոր Հարությունյան. ՀԺԿ վարչության քարտուղար

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ Henaran.am-ին այդպես էլ չհաջողվեց զրուցել ճշտելու` արդյո՞ք երեկ կայացած ՀԱԿ-ի խորհրդի նիստում նա վիճաբանել է ՀԱԿ-ի պատասխանատուների հետ:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, ՀԺԿ-ին ՀԱԿ համասնական ցուցակով առաջարկվել է 3 տեղ, որի պատճառով ՀԺԿ առաջնորդը  բարկացել է  ու հայտարարել, որ իր առաջնորդած կուսակցությունը առանձին ցուցակով է մասնակցելու:

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն ասաց, որ Ստեփան Դեմիրճյանը չի վիճել ոչ մեկի հետ եւ զարմացավ, որ նման “ստահոդ լուրեր են տարածվում”:

“Պաշտոնապես հայտարարում եմ` ՀԺԿ-ն ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով է գնալու: Կային մեկ-երկու կուսակցություններ, որոնք նախորդ նիստում, երբ այդ հարցն էր քննարկվում` ասացին, որ պիտի տեղերում ճշտեն: Երեկ արդեն պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը միասնական ցուցակ է առաջադրելու:

Մեր այն հարցին, թե այդ ցուցակում քանի՞ տեղ ունի ՀԺԿ-ն, Գրիգոր Հարությունյանն ասաց. “Ընկերս, ցուցակների հարց դեռ չի քննարկվել, բնականաբար այդ դեպքում էլ ոչ մեկը չի կարող ասել, թե որ ուժը  քանի տեղ է ունենալոււ: Կրկնում եմ `միայն դեռ որոշվել է  միասնական ցուցակով պայքարելը”:

Հիշեցնենք, որ Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը նույնպես ասել էր, որ երեկ վիճաբանություն չի եղել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ