23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

‘’Հայոց հետքը իսպառ վերացնելու գործընթաց է տեղի ունենում’’. հուշարձանագետը` Սուրբ Նշան եկեղեցու մասին

 

‘’Վրաստանի կողմից կրկին նույն մարտավարությունն է իրականացվում հայ եկեղեցիների հանդեպ, հիմա էլ հերթը հասավ Սուրբ Նշան եկեղեցուն’’,- այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Վրաստանում վերջերս հրդեհված Սուրբ Նշան եկեղեցու պատկանելության շուրջ սկսված հայ-վրացական վեճը:

Հուշարձանագետը նշեց, որ Վրաստանում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցին եռանավ գմբեթավոր եկեղեցի է,  և ըստ շինարարական արձանագրության` կառուցվել է 1720թ,  հիմվել`  1703թ: Այստեղ ամփոփված են մի քանի հայկական տոհմերի ներկայացուցիչներ: Եկեղեցին փակվել է 1928թ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին օգտագործվել է որպես մակարոնեղենի պահեստ: Երկրորդ աշխարհամարտից  հետո այն ծառայել է որպես գրապահոց:

Սամվել Կարապետյանն ասաց, որ դեռ տարիներ առաջ` 2002թ Սուրբ Նշանում հրդեհ է բռնկվել, և ըստ վրացական մամուլի,  անհայտ ռուս հարբեցողն է գիշերը հրդեհել եկեղեցին: Ըստ հուշարձանագետի, հրդեհը “ճիշտ ձևով” չմարվեց, արդյունքում եկեղեցին դարձավ վթարային:

‘’Եկեղեցու այն սյունը, որը վերջին հրդեհից հետո այրվել է, արդեն գոյություն չունի, և եկեղեցին կարող է ամեն պահի փլուզվել: Ոչնչացել են որմնանկարները: Իսկ եկեղեցու վերականգնումը վրացական կողմից տեղի չի ունենում’’,- ասաց Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով` վրացական տեսակետը հետևյալն է, թե Սուրբ Նշան եկեղեցու տեղում եղել է վրաց ուղղափառ եկեղեցի, որի հիմքերի վրա է կառուցվել այս եկեղեցին, ահա ինչու այն ընկալվում է որպես վրացական եկեղեցի և ոչ մի կերպ չի ընկալվում որպես հայկական պատմական հուշարձան:

‘’ Վրացիները չունեն ոչ միչ փաստարկ կամ սկզբնաղբյուր, որ ավելի վաղ կառուցված եկեղեցին վրացական է եղել: Հակառակը, եղած սկզնաղբյուրները վկայում են, որ այդ եկեղեցու տեղում կառուցված եկեղեցին հայկական է եղել’’,- կարծիք հայտնեց հուշարձանագետը:

Սամվել Կարապետյանը ցավով է նշում, որ վրացական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկում եկեղեցիների  քայքայումը կասենեցնելու ուղղությամբ,”չէ որ հնարավոր է աղբը հավաքել, կամ հենակ դնել, մինչև հիմնական սյան վերանորոգումը:

-Մինչև երբ պիտի այդ հանգստությունը ունենանք վրացական խոստումների նկատմամաբ, ես այդ վստահությունը չունեմ, ինչպես հայ որոշ պաշտոնյաներ’’,- ասաց Սամվել Կարապետյանը` հավելելով, որ տեղի է ունենում  հայոց հետքը իսպառ վերացնելու գործընթաց, որի պատճառը հայատյատություն է:

‘’Թբիլիսիում վրացին մոտենում է կրպակին ու հարցնում` էսօր հայերի դեմ ինչ կա’: Մենք իրականությունից կտրված ենք, և դեռ մտածում ենք խորհրդային իներցիայով, թե վրացիները հայերի եղբայրն են ու բարեկամը’’,- ասաց հուշարձանագետը: Նա նաև ցավով է նշում, որ անմխիթար վիճակում գտնվող եկեղեցիների հանդեպ հայկական կողմն էլ է անտարբեր և ոչ միշտ է ճիշտ վերաբերմունք դրսեւորում:

‘’Մարմարե սալիկներով վերանորոգված եկեղեցու բեմը նույնպես անարգանք է հայկական եկեղեցիների հանդեպ’’,- եզրափակեց հուշարձանագետը:


 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ