23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կօգնեն արյան քաղցկեղով տառապող երեխաներին

2008թ-ին  ստեղծված “Օգնեմ” հիմնադրամը  օգնում է արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այս պահին հիմնադրամի միջոցներով բուժվում է 27 երեխա: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց  “Օգնեմ” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանը: Ըստ Գյանջումյանի, “Օգնեմ” հիմնադրամի կողքին  ստեղծման առաջին օրերից եղել  է “Նվիրիր կյանք” հիմնադրամի նախագահ , ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Նա բավարար ուշադրություն է դարձրել ու հիմա էլ դարձնում  է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը, ինչի համար Գյանջումյանի խոսքով՝ “ահռելի գումարներ են պետք”, եւ պետությունը ինչով կարողանում` օգնում է:  “Օգնեմ” հիմնադրամը կառավարությանը ներկայացրել է մի շարք առաջարկություններ ոլորտը բարելավելու ուղղությամբ, որոնցից Գյանջումյանը առանձնացրեց դեղորայքի խնդիրը, ինչը Հայաստանում բավական լուրջ հարց է:

՞Համաշխարհային շուկայում կան հավատարմագրված դեղեր, որոնք անհրաժեշտ են հիվանդներին, իսկ մեզ մոտ այդ դեղերը հավատարմագրված չեն՞,-նշեց բանախոսը:

Հիվանդությամբ տառապող երեխաներին ձեռք  է մեկնել նաեւ “Տաշիր” բարեգործական հիմնադրամը:  “Այս պահին բուժում անցնող 27 երեխաները  կստանան 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` բուժումն արդյունավետ կազմակերպելու համար”,- ասաց “Տաշիր” բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանը: Նրա խոսքով, գումարը առձեռն չի տրամադրվելու, այլ  ծախսվելու է դեղորայքի եւ բուժման համար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ