23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ կտան նախապատվությունը՝ Արամ Սարգսյանի՞ն, թե՞ Լեւոն Զուրաբյանին

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի խոսքով, ՀԺԿ-ն  ՀԱԿ համամասնական ցուցակների հետ կապված որեւէ դժգոհություն չունի: Նա նշեց, որ ՀԱԿ-ն առայժմ քննարկել եւ որոշել  է միայն մեկ հարց, որ ընտրություններին կգնա միասնական դաշինքնով:

Գրիգոր Հարությունյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժերն իրենց ցուցակներում պետք է ներառեն հանրության կողմից ընդունված գործիչների: “Ինձ համար անընդունելի է, երբ հասարակության կողմից չընդունված մարդն ընդգրկվի”,-ասաց ՀԺԿ քարտուղարը:

Ինչ վերաբերվում է իրեն, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ցուցակում ընդգրկվելն իր համար գերխնդիր չէ: Henaran.am-ը Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեց, թե “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ՀԱԿ-ի ցուցակի ո՞ր հորիզոնականներում է տեսնում: ՀԺԿ քարտուղարն ասաց, որ հարցը դեռ չի քննարկվել:

Հարցին, թե ՀԱԿ ցուցակի 3-րդ հորիզոնականում նախապատվությունն ո՞ւմ կտա, Արամ Սարգսյանին, թե՞ Լեւոն Զուրաբյանին, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց.”Արամ Սարգսյանին,  դա իմ անձնական կարծիքն է”:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն է հրապարակվել, ըստ որի, ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է լինելու, որին հաջորդելու է  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ