05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանության նախկին պաշտոնյաները միասին են մնում. Ժամանակ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն ու ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը “Երեւան կենտրոն” ՔԿՀ-ում (ԱԱԾ-ի հայտնի պադվալը) միասին պահվում են նույն խցում։ Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը։

“Նրանց հետ այդ խցում այլ բանտարկյալ չկա։ Այս փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՔԿ վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Մեր տեղեկություններով, ոստիկանության այս երկու պաշտոնյաները նույն խցում, բայց մյուս բանտարկյալներից առանձին են պահվում իրենց անվտանգությունից ելնելով։

Կարծիք կա, որ ՔԿՀ-ի մյուս բանտարկյալները կարող են վնասել ոստիկանության նախկին պաշտոնյաներին, քանի որ վերջիններս շատերին են վատություն արել։ Գ. Ղլեչյանը հաստատեց նաեւ այս տեղեկությունը, որ անվտանգության նկատառումներից ելնելով են նրանց առանձնացրել”,-եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ