23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի` բողոքի ակցիա ԱԺ նախագահի դեմ

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Երեկվանից Աժ-ում հավատարմագրված լրագրողները “Ֆեյսբուք” սոցիալական կայքում ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի: Ստորագրահավաքին միացել է 65 լրագրող:

“Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” եւ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունների առաջարկով`  ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումները սկսելուց առաջ  այսօր լրագրողները ստորագրությունները`  ներկայացնելու են Աժ նախագահին:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ