12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եվրոպայում 60 մարդ է մահացել սառնամանիքից /վիդեո/

Վերջին 6 օրվա ընթացքում Արեւելյան Եվրոպայում գրեթե 60 մարդ է մահացել սառնամանիքներից, հայտնում է “Agence France-Presse”-ը:

Միայն Ուկրաինայում մահացել է 43 մարդ` մասամբ անտուններ: Բժիշկներին է դիմել հիպոթերմիայով ավելի քան 850 մարդ, որոնցից` 723-ը` հոսպիտալացվել են: Ուկրաինացի փրկարարներն արդեն ավելի քան 1700 ջեռուցման կետ են բացել  բնակիչների համար:

Ռումինիայում 8 մարդ է մահացել մեկ շաբաթվա ընթացքում: Եվս մի քանի զոհեր եղել են մյուս արեւելաեվրոպական երկրներում, ինչպես նաեւ Մերձբալթիկայում:

Բուլղարիայում սառնամանիքների պատճառով փակվել են 450 դպրոցներ: Մի շարք քաղաքներում ջերմաստիճանի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել` մինչեւ 29 աստիճան ցուրտ:

Լեհաստանում եւ Չեխիայում հեռավոր գյուղերի  հետ հաղորդակցում չկա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ