23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սամվել Նիկոյանն անսասան է. Գոհար Պողոսյանին վերականգնելու` լրագրողների խնդրանքը մերժվել է

Այսօր մի խումբ լրագրողներ հանդիպել են ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ եւ վերջինիս հանձնել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին վերականգնելու մասին իրենց դիմում-խնդրանքը:

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, ինչից հետո մի խումբ լրագրողներ ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի` ստրոագրահավաք էին կազմակերպել:

ԱԺ նախագահը չի բավարարել շուրջ 64 լրագրողների խնդրանքը եւ նշել է, որ իր որոշումն անփոփոխ է: ԱԺ նախագահը լրագրողներին ասել է, որ Գոհար Պողոսյանը` որպես քաղծառայող, խախտել է օրենքը: Սամվել Նիկոյանն ասել է նաեւ, որ ամիսներ անց պատրաստ է հանդիպել Գոհար Պողոսյանի հետ, սակայն նշել է, որ ոչ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի, ոչ էլ` պետի տեղակալի պաշտոնը նա այլեւս չի զբաղեցնի:

Իսկ թե ով կփոխարինի Գոհար Պողոսյանին, առայժմ հայտնի չէ: ԱԺ նախագահն ասել միայն, որ նոր վարչության պետը եւս կլինի լրագրողների շրջանում հարգված ու ընդունված անձնավորություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ