22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավազակային հարձակում` Երևանի դպրոցներից մեկի վրա

Անցած գիշեր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի թիվ 32 միջնակարգ դպրոցի վրա։

Այդ մասին ոստիկանություն ահազանգել էր դպրոցի տնօրենը, ով  զանգահարել էր քաղաքի վարչության հերթապահ մաս ու հայտնել, որ անհայտ անձինք մտել են դպրոց եւ փորձել են բացել զինանոցի դուռը։

Ոստիկանները տեղում  պարզել են, որ 3 անհայտ անձինք դպրոցի հետնամասի դռան բաց մուտքից մտել են դպրոց, կապել 73 ամյա պահակի ձեռքերն ու ոտքերը , բացել են  քանի դասասենյակի դռներ, իսկ  երբ փորձել են բացել զինանոցի դուռը, միացել է ազդանշանային համակարգը եւ նրանք հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։

Ոստիկանությունում կատարվում է նախաքննություն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ