19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սառնամանիքի զոհերի թիվը Եվրոպայում հասել է 89-ի /վիդեո/

Սառնամանիքը եւ ձնաբքերը շարունակվում են Եվրոպայում: Զոհերի թիվը հասել է 89-ի: Ամենաշատ զոհերը Ուկրաինայում են:

Ինչպես հայտնում է “Ազատություն” ռադիոկայանը, Լեհաստանում ջերմաստիճանը իջել է մինչեւ  26 աստիճան, վերջին օրերի ընթացքում 20 մարդ է մահացել: Եւս 11-ը թունավորվել են գազից` փորձելով տաքացնել  տարածքը:

Իտալիայում բեռնատարներին արգելել են մայրուղիներ դուրս գալ, հետաձգվել են մի քանի ֆուտբոլային հանդիպումներ: Կիեւում փակվել են դպրոցները: Նմանատիպ քայլեր են ձեռնարկվել նաեւ Հունաստանում, որտեղ 16 աստիճան ցուրտ է գրանցվել:

Սառնամանիքները, որ Եվրոպա են ներխուժել Սիբիրից, ըստ կանխատեսումների` ավելի կսաստկանան առաջիկա հանգստյան օրերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ