03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գիտնականները գտել են գլխուղեղի ծերացումը կանխարգելող «դեղամիջոցը»

ԱՄՆ-ի Հյուսիսարեւելյան համալսարանի գիտնականները գտել են գլխուղեղի ծերացումը կանխարգելող միջոցը, այն է` երաժշտությունը:

Ուսումնասիրությանը մասնակցել է 87 մարդ, ովքեր նորմալ լսողություն ունեն, ընդ դրում` նրանց մի մասը երաժիշտներ են եղել: Պարզվել  է, որ երաժիշտները անհամեմատ լավ արդյունք են ցույց տվել` ի տարբերություն այն մարդկանց, ովքեր երաժշտությամբ չեն զբաղվում:

Երաժիշտների գլխուղեղի նեյրոնները  պահպանել են երիտասարդությունը եւ ձայներին արձագանքել են նույն արագությամբ, ինչպես երիտասարդ մարդկանց նյարդային բջիջները:

Ուստի գրանցված արդյունքները վկայում են, որ ուղեղի գործունեության որոշակի ոլորտներ հնարավոր է երիտասարդ պահել երաժշտության շնորհիվ, քանի որ վերջինս պահպանում է նեյրոնների ձգողականությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ