Վարդաքարցիները “գրոհել” են “Հայոց արծիվների” վրա
Henaran.аm-ի տեղեկություններով Շիրակի մարզի Վարդաքար գյուղում չորեքշաբթի “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին “սվիններով” են դիմավորել:
Գյուղի դպրոցը երկու տարի առաջ քանդվել է` նորոգելու նպատակով, սակայն մինչեւ օրս շինարարությունը չի սկսվել: Եւ վարդաքարցիները իրենց գյուղում ցանկացած պետական պաշտոնյայի տեսնելով` բողոքի ակցիա են կազմակերպում:
Մեր տեղեկություններով, գլխավոր “արծիվը” հանգստացրել է գյուղացիներին եւ սկսել խոսել ազգային գաղափարախոսությունից, ՛՛հայոց ազգային բանակ-հայոց նախագահ-Հայաստանի Հանրապետություն՛՛ եռամիությունից: Հանդիպման վերջում, մեր աղբյուրի փոխանցմամբ, վարդաքարցիները արծիվների հետ բացականչում էին` կեցցե հայոց նախագահը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Խաչիկ Ասրյանից: Վերջինս ասաց, որ իրականում նման միջադեպ եղել է: ”Գյուղացիներին հասկանալ է պետք, կփորձեմ իմ ունեցած կապերով գտնել հարցի լուծումը”,-ասաց Ասրյանը` հավելելով, որ Վարդաքարում հիմնադրվեց “Հայոց արծիվների” 191-րդ մասնաճյուղ-գրասենյակը: