19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՄԱԿ-ը Սիրիայի վերաբերյալ բանաձեւի տեքստը վերջնական տեսքի է բերել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  համաձայնության է եկել Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւի փաստաթղթի շուրջ: Այժմ այն ուղարկվել է խորհրդի անդամ-երկրների մայրաքաղաքներ` հաստատման համար: Բանաձեւի վերջնական խմբագրումը կկատարվի փետրվարի 4-ին:

Բանաձեւի հիմնական նպատակն է դադարեցնել անկարգությունները Սիրիայում: Խորհուրդը փաստաթղթի շուրջ համաձայնության է եկել 4 ժամվա ընթացքում: Այժմ այն պետք է հաստատեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ-երկրները:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ ակցիաներն արդեն 10 ամիս է շարունակվում են, սակայն Անվտանգության խորհուրդը չէր կարողանում հարթել իրավիճակը:

Նախորդ տարվա հոկտեմբերին Անվտանգության խորհուրդը մտադիր էր Սիրիայի վերաբերյալ պատժամիջոցներով բանաձեւ ընդունել, սակայն Ռուսատանը եւ Չինաստանը արգելափակեցին այն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ