22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ համագումարը կտա բոլոր հարցերի պատասխանները. Հովհ. Սահակյան

ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ որը կկայանա մարտի 10-ին, կընտրվի կուսակցության գործադիր մարմին, կքննարկվեն կազմակերպչական բնույթի հարցեր, ինչպես նաեւ կլինեն քաղաքական շեշտադրումներ` կապված սպասվող ընտությունների հետ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ու հավելեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն համագումարին: Հ. Սահակյանի խոսքով` քաղաքական իրավիճակը Հայաստանում կարելի է նախընտրական համարել: Պատգամավորի գնահատմամբ, արդեն նշմարվում են այս կամ այն ուժերի միջեւ դաշինքների ձեւավորման մասին խոսակցություններ, քաղաքական շեշտադրումներ են արվում:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ որքան մոտենանք ընտրություններին, այս ամենն ավելի կազմակերպված ու ակտիվ կերպով կընթանա: Հովհաննես Սահակյանի կարծիքով, ընտրություններին ընդառաջ ավելի շատ կհնչեն ընդդիմադիր ելույթներ, որոնք, ըստ պատգամավորի, ոչ միշտ են ճիշտ, թեեւ ժողովրդի կողմից ավելի են ընկալվում:

Ինչ վերաբերում է հարցին, թե այս ընտրություններում ՀՀԿ-ն ինչպես կներկայանա ընտրողին, Հովհաննես Սահակյանն ասաց, որ որպես իշխանություն կրող կուսակցություն ՀՀԿ-ն բավականին լուրջ քայլեր է կատարել որոնք շարունակական են լինելու: ՀՀԿ ծրագրային դրույթները կներկայացվեն համագումարին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ