22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կոալիցիոն հուշագրի դրույթները մինչ օրս որեւէ մեկը չի հերքել. պատգամավոր/վիդեո/

Կոալիցիոն ուժերի ղեկավարների վերջին հանդիպումից հետո հայտարարություններ հնչեցին, թե հանդիպումն անցել է համախմբման մթնոլորտում, որին հետեւեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն “որեւէ առիթ չունի չսատարելու Սերժ Սարգսյանին”:

Վարդան Բոստանջյանի այս հայտարարությանը հետեւեցին ԲՀԿ-ականների հերքումներն ու հայտարարությունները, թե պատգամավորն արտահայտել է սեփական կարծիքը:

Henaran.am-ն այսօր հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվել է, թե եթե կոալիցիայի մաս կազմող ուժերի հանդիպումն անցել է ջերմ եւ համախմբման մթնոլորտում, ինչպես կարելի է բացատրել այն “ջղաձգումը”, որն առաջացավ ԲՀԿ-ում Վարդան Բոստանջյանի հայտարարության շուրջ:  ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարության շուրջ ստեղծված աղմուկը հանրապետական պատգամավորը դիտարկում է որպես “այդ քաղաքական ուժի ներքին կարգապահական խնդիր”:

“Կոալիցիան մինչ օրս գործում է եւ կատարում իր վրա դրված գործառույթները, կոալիցիայի մաս կազմող բոլոր ուժերի ներկայացուցիչները ներկայացված են կառավարությունում եւ կատարում են իրենց գործառույթները:  Կոալիցիայի մեջ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող տարբեր քաղաքական դեմքեր կարող են ունենալ այս կամ այն տեսակետը եւ կարող են որոշակի փոխհրաձգություններ տեղի ունենալ, որոնք մինչ օրս չեն ազդել կոալիցիոն հուշագրի վրա դրված գործառույթների վրա: Դրանք ընդամենը քաղաքական տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ եւ տեսակետներ են”,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Ինչ վերաբերում է Բոստանջյանի հայտարարությանը, Հովհաննես Սահակյանը նկատեց.”Դա ԲՀ-իԿ խնդիրն է եւ իրենք պետք է որոշեն, թե նման հայտարարություններն ովքեր են անելու: Այն, որ հանդիպումն անցել է  համախմբման եւ փոխըմբռնման մթնոլորտում, դա արդեն իսկ փաստ է: Այն, որ մենք ունենք կոալիցիոն հայտարարություն, որ  մենք ունենք կոալիցիոն փաստաթուղթ թե ԱԺ ընտրությունների, թե 2013 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված, որ կոալիցիոն բոլոր գործընկերները սատարում են գործող նախագահին, դա էլ փաստ է”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ