19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սիրիայում հայ երիտասարդ են առեւանգել

Սիրիայում առկա բարդ իրավիճակի զոհերն են դարձել նաեւ հայեր: Սիրիայի հայկական համայնքի թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ Հալեպի հայկական թաղամասերից մեկում առեւանգել են մի հայ երիտասարդի եւ նրա համար պահանջում են 50 հազար դոլար փրկագին:

Վերջին ժամանակներս հանցագործությունների թիվը Սիրիայում աճել է, ինչը պայմանավորված է նրանով, որ իշխանությունները զբաղված են հակակառավարական ցույցերը ճնշելով:

Սիրիայի ունեւոր հայերը, որոնք մինչ այժմ ոչ մի խնդիր չունեին, այժմ դարձել են պոտենցիալ գողերի թիրախը: Շատ հարուստ հայկական ընտանիքներ սպառնալիքներ են ստացել: Երիտասարդը, որին առեւանգել են, նույնպես հարուստ ընտանիքից  է եւ վերջերս է ամուսնացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ