19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ֆուտբոլասերները բախումներ են կազմակերպում Եգիպտոսում

Եգիպտական Սուեզ քաղաքում ոստիկանության հետ բախումների արդյունքում սպանվել է 2 ցուցարար, հայտնում է “Associated Press”-ը:

Կահիրեում նույնպես շարունակվում են բախումները ցուցարարների եւ իրավապահ մարմինների միջեւ: Ցուցարարները մեղադրում են ոստիկաններին Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ անգործություն ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ ֆուտբոլային հանդիպման ժամանակ սկսած ծեծկռտուքի արդյունքում 74 մարդ էր զոհվել:

Կահիրեում վնասվել է մոտ 600 մարդ: Ցուցարարները փորձել են ներխուժել Ներքին գործերի նախարարություն, սակայն նրանց կանգնեցրել են արցունքաբեր գազով: Ի պատասխան` ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա:

Պորտ-Սաիդում զոհվածների մեծ մասը Կահիրեի “Ալ-Ահլի” թիմի երկրպագուներն են: Այս ֆուտբոլային թիմը ամենահայտնին է Եգիպտոսում: Հենց այս ակումբի երկրպագուները  զգալի դեր ունեցան անցյալ տարվա բողոքի ակցիաներում, որոնց արդյունքում նախագահ Հոսնի Մուբարաքը պաշտոնաթող եղավ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ