23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը պաշտոնաթող է եղել` կապված երկրում չդադարող հակակառավարական բողոքի ակցիաների հետ, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը:

Նա շնորհակալություն է հայտնել երկրի նախագահ Տրայան Բեսեսկուից  վստահության համար եւ կոչ է արել խորհրդարանի պատգամավորներին արագ հաստատել նոր կաբինետը: Նախագահը վարչապետի իրավասությունները ժամանակավորապես կատարելու համար նշանակել է արդարադատության նախարար Կետելին Պրեդոյուին: Նա կղեկավարի կառավարությունը` մինչեւ նոր կաբինետի կազմավորումը:

2009-ին Արժույթի Միջազգային Հիմնադրամը Ռումինիային 20 մլրդ եվրո օգնություն է տվել: Վարկառուների հետ պայմանագրի համաձայն` Ռումինիան ստիպված էր կրճատել պետական սեկտորի ծառայողների աշխատավարձերը, կրճատել հազարավոր մարդկանց եւ դադարեցնել մի շարք սոցիալական ծրագրեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ