23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զինդատախազի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիս, վիճակը բավարար է

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ  Կոստանյանի առողջությանը վտանգ չի սպառնում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Նաիրի” բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը:

“Նրա մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիս, այժմ Կոստանյանի վիճակը բավարար է գնահատվում: Տեսողության կորուստ հիվանդը չունի”,-ասաց տիկին Մարտիրոսյանը:

Թե երբ զինդատախազը դուրս կգրվի հիվանդանոցից` պարզ չէ: “Չեմ կարող օր ասել, նա դեռ ապաքինման փուլում է եւ լավ կլինի որ առայժմ բժշիկների հսկողության տակ լինի”,-ասաց Ս. Մարտիրոսյանը:

Բժշկի խոսքով, ցանկացած առողջ  մարդու մոտ ճնշման տատանումներ լինում  են եւ բնական է, պետք է միջոցներ ձեռնարկվեն ճնշումը կարգավորելու ուղղությամբ: “Ասեմ, որ կաթված էլ չկա, ուղղակի ճնշման տատանում է”,-ասաց բժշկուհին:

Henaran.am-ը զինդատախազին շուտափույթ ապաքինում եւ աշխատանքի վերադարձ է  մաղթում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ