25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն վերադարձավ նիստերի դահլիճ

Րոպեներ առաջ մեկնարկեց 4-րդ գումարման ԱԺ 11-րդ նստաշրջանի  առաջին քառօրյայի հերթական նիստը: Նիստին գրանցվել է 87 պատգամավոր: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը երեկվա բոյկոտից հետո այսօր ներկայացավ խորհրդարանի նիստերի դահլիճ եւ մասնակցում է ԱԺ աշխատանքներին:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն բացահայտ առճակատման գնացին այն բանից հետո, երբ նախօրեին ԲՀԿ-ն չքվեարկեց հակակոռուպցիոն բնույթ ունեցող “Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին” նախագիծը:Այս պահին խորհրդարանը շարունակում է սկսած նախագծերի քննարկումը:

Մասնավորապես, խորհրդարանը քննարկում է “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում է պատգամավորի լիազորությունների իրականացումն ու վարքագիծը վերահսկող էթիկայի հանձնաժողովի ստեղծումը: Ելույթ են ունենում “Ժառանգության” պատգամավորները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ