23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի հանրապետականները միասնական թեկնածու չունեն

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի  նախկին նահանգապետ Րիկ Սանտորումը հաղթող է դարձել  ընտրողների միությունում, ինչպես նաեւ Միսուրի եւ Մինեսոթա նահանգներում անցկացրած նախնական ընտրություններում: Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջատարն է Կոլորադոյում, հայտնում է “CNN”-ը:

Սանտորումի հաղթանակն անակնկալ էր եւ արմատապես փոխեց հանրապետականների ներկուսակցական պայքարի ուղղությունը, քանի որ մինչ այս առաջատար էր համարվում Միթ Ռոմնին, որը միայն Կոլորադոյում է այժմ առաջատար, ընդ որում` Սանտորումին գերազանցում է ընդամենը 2 ձայնով:

Այս 3 նահանգներում անցկացվող նախնական ընտրությունները շատ կարեւոր էին Ռոմնիի համար, որպեսզի վերջինս  ամրացնի իր դիրքերը հանրապետականների գլխավոր թեկնածուի տեղում, սակայն նրան չհաջողվեց:

Ստեղծված իրավիճակից հետեւում է, որ Հանրապետական կուսակցությունը դեռեւս չունի միասնական եւ ուժեղ թեկնածու, իսկ առաջիկա կանխատեսումների մասին առայժմ խոսք անգամ չի կարող լինել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ